ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Իրանը կվերադառնա նավթի արտահանման նախկին ծավալներին

Իրանը կվերադառնա նավթի արտահանման նախկին ծավալներին
19.05.2015 | 11:05

Իրանը հույս ունի արևմտյան պատժամիջոցների չեղարկումից երեք ամիս անց նավթի արտահանման ծավալը հասցնել մինչև պատժամիջոցները եղած մակարդակին` հայտնել է Իրանի նավթի փոխնախարար Ռոքնեդդին Ջավադին: Այդ կերպ Իրանը 8-րդի փոխարեն կդառնա աշխարհում նավթի 4-րդ խոշորագույն արտահանողը: «Մենք հույս ունենք, որ կկարողանանք վերադառնալ արտահանման չափին, որն ունեինք մինչ պատժամիջոցները»,- ասել է փոխնախարարը:
Ակնկալվում է, որ Իրանն արտահանման ծավալները կհասցնի օրական 2,5 մլն բարելի: Այժմ Իրանն օրական 1,9 մլն բարել նավթ է արտահանում՝ զիջելով Քուվեյթին, Կանադային (2-ական միլիոն), Նիգերիային (2,2 մլն), Իրաքին (2,4 մլն), ԱՄԷ-ին (2,7մլն), Ռուսաստանին (4,7մլն) և Սաուդյան Արաբիային (7,6 մլն):

Դիտվել է՝ 2389

Մեկնաբանություններ